Բրիտանական նոր կառավարությունը «վտանգավոր արատավոր շրջանի» մաս է. ԵԽ ղեկավար
International newsԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը քննադատության է ենթարկել Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի նոր կազմը: Ըստ նրա՝ բրիտանական նոր կառավարությունը «վտանգավոր արատավոր շրջանի» մաս է, որը երկարաժամկետ հեռանկարում վնաս է հասցնելու բրիտանացիներին:
«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Շուլցը նշել է, որ վարչապետ Թերեզա Մեյի ընտրությունն ավելի շատ պայմանավորված է ներկուսակցական հակասությունները վերացնելու ձգտմամբ, այլ ոչ թե Մեծ Բրիտանիայի ազգային շահերի մասին հոգ տանելու հանգամանքով: