Պաշտոնական. Նանին պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ
SportՊորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին պայմանագիր է կնքել իսպանական «Վալենսիայի» հետ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Մինչ այդ 29-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս թուրքական «Ֆեներբահչեում»: Այդ ընթացքում նա մասնակցել է 47 հանդիպման, խփել 12 գնդակ ու կատարել 13 արդյունավետ փոխանցում:
Պորտուգալիայի հավաքականի կազմում Նանին դարձել է Եվրոպայի չեմպիոն: