ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման բանաձեւը
International newsԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պալատին խորհուրդ է տվել ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձեւ ընդունել:
Բանաձեւում ամրագրվում է Ռուսաստանի կոնկրետ քաղաքացիների դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու՝ նախագահի իրավունքը, ամեմրիկյան ընկերություններին եւ գործարարներին արգելելով նրանց հետ կապ ունենալ: Նման պատժամիջոցներ արդեն սահմանվել են ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ:
Ըստ BBC-ի, եթե փաստաթուղթն ընդունվի, ԱՄՆ նախագահը կարող է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկել միայն երկու դեպքում. «Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման հաստատումից հետո կամ եթե ապացուցվի, որ թերակղզու կարգավիճակի հարցով որոշումն ընդունվել է միջազգային վերահսկողության ներքո եւ ճանաչվել է ժողովրդավարական ճանապարհով ընտրված ուկրաինական կառավարության կողմից»: