Ջոն Քերրին Մոսկվա է ժամանել
International newsԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվա է ժամանել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Քերրիին եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կրեմլի տեղեկացմամբ, քննարկումների օրակարգում են Սիրիան, Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները: Հաջորդ օրը տեղի կունենա Լավրովի եւ Քերրիի առանձնազրույցը:
Ամերիկյան մամուլի տվյալներով՝ պտքարտուղարը Մոսկվա է տարել Սիրիայի հարցով մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի համատեղ համակարգման շուրջ առաջարկներ: