Քերին ու Լավրովը 1 րոպե լռությամբ հարգել են Նիսի ահաբեկչության զոհերի հիշատակը
International newsԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ առավոտյան Մոսկվայում մեկ րոպե լռությամբ հարգել են հինգշաբթի ուշ երեկոյան Նիսում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակը, հայտնում է The New York Times-ը:
«Ես վստահ եմ, որ այս երկխոսությունն անգամ ավելի ակտուալ և հրատապ է դառնում Նիսի պատճառով»,- ասել է Լավրովը։
Քերին և Լավրովը, ովքեր բանակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ հնարավոր ռազմական համագործակցության համաձայնագրի մանրամասների շուրջ, իրենց վրդովմունքն են հայտնել հարձակման առնչությամբ։
Քերին հայտարարել է, որ Սիրիան ինկուբատոր է դարձել այս տեսակի հարձակումների համար՝ ասելով. «Դուք և ես և մեր թիմերը նախանձելի վիճակում ենք, որ կարող ենք իրականում ինչ-որ բան անել այդ ուղղությամբ»:
Նա բանակցությունները բնութագրել է որպես «շատ արդյունավետ և շատ լուրջ» և հայտնել, որ դրանք ներառել են Սիրիայից բացի այլ խնդիրներ, այդ թվում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Եմենը և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից անջատողականներին տրամադրվող աջակցությունը: