Բարսելոնային քիչ գումար է մնացել տրանսֆերների
SportԿատալոնական «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերը հայտնել է, որ թիմի կազմը դեռ կարող է համալրվել:
«Բարսելոնային» 23-ից 25 մլն եվրո է մնացել տրանսֆերների ու մարզական գործոնների համար: Կարող ենք այդ գումարը ծախսել հիմա կամ ապագայում»,- Սոլերի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Ամռանը «Բարսելոնան» ձեռք է բերել ֆրանսիացի պաշտպաններ Սամուել Ումտիտիին ու Լուկաս Դինին, ինչպես նաև իսպանացի Դենիս Սուարեսին: