«Ալաշկերտ»-ը կարող է հանդիպել «Դինամո» (Զագրեբ) -«Վարդար» զույգի հաղթողի հետ
SportՏեղի է ունեցել «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 3-րդ փուլի վիճակահանությունը: Եթե Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտ»-ը կարողանա հաղթահարել Թբիլիսիի «Դինամո»-ի արգելքը, ապա հաջորդ փուլում, որպես մրցակից կունենա Զագրեբի «Դինամո»- «Վարդար» զույ գի հաղթողին:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկությանորակավորման մրցաշարի 2-րդ փուլի առաջինխաղում պարտություն է կրել Թբիլիսիի «Դինամո»-ից` 2-0 հաշվով, իսկ ահա «Վարդար»-ը` տանը զիջել է Զագրեբի «Դինամո»-ին: Մակեդոնական ակումբում էհանդես գալիս Հայաստանի հավաքականիլավագույն ֆուտբոլիստներից մեկը` ՀովհաննեսՀամբարձումյանը: