Սակրավորները Նիսում կասկածելի փաթեթ են պայթեցրել
International newsՖրանսիայի հատուկ ծառայությունների սակրավորները վերահսկելի պայթյունի միջոցով Նիսում կասկածելի փաթեթ են ոչնացրել բեռնատարի ստուգման գործողության ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Nice-Matin թերթը:
Ավելի վաղ թերթը հաղորդել Էր, որ ֆրանսիացի սակրավորները կակածելի բեռնատար են զննել Նիսում, որտեղ անցյալ գիշեր ահաբեկիչը բեռնատարով մխրճվել Է մարդկանց բազմության մեջ:
Այն շենքի բնակարաններից մեկում, որի մոտ կայանված Է կասկածելի ավտոմեքեան, կատարվում Է խուզարկություն: Հատուկ ծառայությունների կասկածանքն Է հարուցել Volvo մակնիշի բեռնատար ավտոմոբիլը, որը պատկանում Է նման տեխնիկա վարձույթով տվող մի ֆիրմայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: