Օլանդը Նիսում բոլոր ծառայությունների խորհրդակցություն է անցկացնում
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիսում մասնակցում է օպերացիոն կենտրոնի աշխատանքին ահաբեկչական գործողությունից հետո, որը նախօրեին 84 մարդու կյանք է խլել, ուրբաթ հայտնել են Ելիսեյան պալատից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Խորհրդակցությանը մասնակցում է վարչապետ Մանուել Վալսը, ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը, առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը, տեղի իշխանությունների, ոստիկանության, ժանդարմերիայի, դատախազության, հրշեջ եւ այլ ծառայությունների ղեկավարությունը:
Ակնկալվում է, որ դրանից հետո Օլանդը հիվանդանոց կայցելի, որտեղ ահաբեկչական գործողության հետեւանքով շատ տուժածներ կան:
Հինգշաբթի երեկոյան բեռնատարի վարորդը խոյահարել է մարդկանց ամբոխը, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին` նայելու Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ հրավառությունը: Ականատեսների տվյալների համաձայն, բեռնատարը, կանգ չառնելով, զիգզագներ է արել ափի գրեթե երկու կմ-ի երկայնքով: Նա վերացվել է ոստիկանության ուժերի կողմից: