Yerevan, 14.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նարինե Դովլաթյան. «Ուրախ եմ, որ 17 տարեկանից ինքս եմ կարողանում պահել իմ գլուխը և շատ լավ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Նարինե Դովլաթյանը ամիսներ առաջ սկսեց նկարահանվել «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ Նրա գործունեությանը ծանոթ ցանկացած մարդու համար սա իսկական շոկ էր։ BlogNews-ը Նարինեի հետ ֆոտոշարք ու հարցազրույց է արել։

Մեր ֆոտոշարքն իրականացրել ենք առավոտյան ժամը 8-ից։ Նարինեն ժամանակին պարտաճանաչ եկավ, պարզվում է՝ առավոտյան արթնանալը նրա համար բոլորովին խնդիր չէ։ Առավոտյան սուրճի շուրջ Նարինեի հետ հետաքրքիր, թեթև զրույց ենք ունեցել։

20160715_145019 copy

-Նարինե, սովորաբար ինչպե՞ս ես սկսում առավոտը։

-Մի բաժակ ջրով :) Նախկինում նաև մրգով, բայց հիմա դա մեկ-մեկ է հաջողվում, որովհետև առավոտս սկսվում է նկարահանումների վազելով։

Ես շատ եմ սիրում առավոտը։ Շատերի համար գիշերն է խորհրդավոր, բայց ինձ համար խորհրդավոր է վաղ առավոտը։ Ես ինձ շատ լավ եմ զգում այդ ժամանակ։

-Կարողանո՞ւմ ես վաղ արթնանալ։

-Հա, կարող է ընդհանրապես քնած չլինեմ, բայց եթե պետք է, անպայման արթնանում եմ։ Հենց զարթուցիչը զնգաց, ինչքան էլ հոգնած լինեմ, քունս տանի, միանգամից արթնանում եմ։

Կիրակի օրերին էլ թեև տրամադրվում եմ, որ պիտի երկար քնեմ, չի ստացվում, եթե ազատ եմ լինում, ավելի շուտ եմ արթնանում։)

-Իսկ առավոտյան զբոսանքների գնո՞ւմ ես։

-Հիմականում ոչ, որովհետև արթնանում եմ  ու վազում նկարահանումների։ Եթե ազատ եմ լինում, երեկոյան եմ զբոսնում, սակայն շաբաթ օրերին առավոտյան բացօթյա ֆիթնեսի մարզումներ ենք անում համալիրում։ Շատ հավես է։

Շատ եմ կարևորում սպորտը, բացի մարմնի գեղեցկությունից ու ձգությունից տալիս է նաև թեթևություն, վստահություն ու ազատություն։ Կարծում եմ՝ միայն հոգին չպիտի կերտես, իհարկե, միտքդ պետք է մաքուր պահես, բայց մարմինն էլ է շատ կարևոր։ Մարմինդ էլ պետք է խնամես, իսկ դա կոսմետիկան չէ։ Խնամված լինել բնավ չի նշանուկում բարձրակրունկներ հագնել ու շատ շպարվել։ Կարծում եմ՝ սթրեսի դեմ լավագույն միջոցն է, քանի որ ֆիզիկական ակտիվության ժամանակ լիցքաթափվում ես:

20160715_14523120160715_145334

-Հաճա՞խ ես սթրեսի մեջ ընկնում։

-Հա (ծիծաղում է)։ Չէի ուզի ասել, բայց իրականում այդպես է: Կարծում եմ՝ ավելի կարևոր է, որ չթողնես սթրեսները քեզ կուլ տան, կարողանաս շուտ դուրս գալ այդ վիճակից։

-Ի՞նչը կարող է քեզ սթրեսի մեջ գցել, ինչպե՞ս ես հաղթահարում այն։

-Մարդկային հարաբերությունները։ Երբ իմանում եմ, որ ինձ խաբել են։ Սկզբում փակվում ես, սթրեսի մեջ ընկնում, հետո ինքդ քեզ հանում սթրեսից, որովհետև դու նաև ուժեղ մարդ ես։ Պետք է ուժեղ լինես, որովհետև թույլ մարդիկ տեղ չունեն այս աշխարհում։ Բարությունը կապ չունի, բարին էլ պետք է տեղին լինի, որպեսզի քեզ չարժեզրկեն ու չօգտագործեն։

Սթրեսների ժամանակ ստեղծագործում եմ, նեղվում եմ, ջղայնանում, հետո ուժ հավաքում՝ ինչ-որ նոր բան անելու համար։

-Դյուրահավա՞տ ես։

-Ցավոք, հա։ Տարբեր շրջապատներում չես կարող բաց լինել, դա հասկանում եմ, բայց ես շուտ եմ բացվում ու ազատ խոսում մարդկանց հետ։

Որքան էլ կյանքի դասեր եմ ունենում ու փորձ ձեռք բերում, զգուշությունս կարճ է տևում։ Հասկացել եմ, որ դա մարդու տեսակ է, եթե դու հավատացող ես, որքան էլ որոշ ժամանակ քեզ փակես, միևնույն է, դա քո տեսակն է, չես փոխվի։

20160715_145349 copy

-Նարինե, դու աշխատում ես մի ոլորտում, որտեղ կեղծավոր հարաբերություններն ավելի շատ են։ Երբ դու երգում էիր, կրկին շոու բիզնեսում էիր, սակայն քո աշխարհում ապրող երգչուհի էիր, սերիալում ավելի շատ ես այդ թոհուբոհի մեջ։ Հարմարվե՞լ ես, կոնֆլիկտներ ունենո՞ւմ ես։

-Կարող ես ֆիզիկապես լինել այդ ամենի մեջ, բայց պարտադիր չէ, որ շրջապատում բոլորի նման լինես։ Մարդիկ տարբեր են, ուղղակի պետք է զգույշ և նուրբ լինել հարաբերությունների մեջ։ Հաճախ լինում է, որ սխալ ենք հասկանում իրար, բայց կոնֆլիկտներ հիմնականում չեն լինում։ Կարող են ինչ-որ փոքրիկ բաներ լինել։ Ես սիրում եմ ասել այն, ինչ մտածում եմ։ Հաճախ կարող է լռեմ, ոչինչ չասեմ, բայց երբ ասեմ, անպայման ճշմարտությունը կասեմ, կապ չունի՝ ում։

-Շոու-բիզնեսում ընկերներ ունե՞ս։

-Իմ ամենամտերիմ ընկերներն իմ ընտանիքի անդամներն են, ինձ հուզող խնդիրների, ուրախ կամ տխուր բաների մասին հարազատներիս եմ պատմում։ Շոու բիզնեսում չկան էդպիսի մարդիկ, որոնց հետ մոտ եմ, ուղղակի բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Ինձ համար «ընկեր»-ը շատ կարևոր բառ է, որը հենց այնպես չեմ օգտագործում։

-Դուք մեծ ընտանիք ունեք։ Երևանում ո՞ւմ հետ ես ապրում։

-Քույրիկներիս ու մամայիս հետ եմ ապրում։ Հայրս Ռուսաստանում է, գալիս-գնում է։ Քույրերիս հետ օրվա ընթացքում կարող ենք տարբեր հարցերի շուրջ վիճել, բայց շատ մոտ ենք։ Մենք 7 երեխա ենք՝ 6 աղջիկ, 1 տղա, ես հինգերորդն եմ։ 
Շատ լավ է մեծ ընտանիք ունենալը, ես կուզեի ավելի շատ լինեինք։ Մեծ քրոջս աղջիկն արդեն իմ բոյին է, 17 տարեկան է։  Մենք մեծ, շատ աշխույժ, ակտիվ ու կարևորը՝ աշխատասեր ընտանիքն ենք։ Մեր ընտանիքում չկա մարդ, որ չաշխատի։

20160715_145404 copy

-Դու երգչուհի ես, ով ունի իր լսարանը, սակայն քո լսարանն ավելի նեղ է, սերիալը քեզ բերեց հայտնիություն։ Ի՞նչ տվեց քեզ դա։

-Ի սկզբանե համաձայնեցի նկարահանվել սերիալում, որովհետև գեղարվեստական ֆիլմերից շատ եմ առաջարկներ ստանում, ինձ համար կարևոր էր ունենալ դերասանական փորձ։ Սերիալների առաջարկներ շատ եմ ստացել ու մերժել, այդ ժամանակ էլ մերժեցի, Հրաչը համոզեց, ծանրութեթև արեցի ու հասկացա, որ ինձ պետք է փորձ։

Միանշանակ, սերիալն ինձ ավելի մեծ ճանաչում բերեց, փողոցում ավելի շատ են ճանաչում ինձ, դա հաճելի է, բայց ավելի հաճելի է, երբ որպես երգչուհի են ճանաչում կամ իմանում են, որ ես երգչուհի եմ։ Երաժշտությունն իմ ապրելակերպն է ու դրանից ոգևորվում եմ։

-Սերիալից հետո հետաքրքրությունը քո երաժշտության հանդեպ մեծացե՞լ է։

-Սերիալից՝ չէ։ Կարծում եմ՝ լսարանները տարբեր են։

-Դու միշտ հասարակ ես եղել, հիշում եմ, նույնիսկ երթուղայինով էիր երթևեկում այն ժամանակ, երբ տեսահոլովակդ նոր էր, քեզ ճանաչում էին «Հայ սուպերսթարից»։ Ամեն դեպքում, հայտնիությունը շատ բաներ պարտադրում է։ Այս տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել քո դեպքում։

-Իրականում պիտի մտածեմ նման բաների մասին, բայց հաճախ մոռանում եմ:)

Ճիշտն ասած` քրոջս երեխաներին էի հաճախ տանում զբոսնելու, վերջերս չկարողացա, որովհետև երեխեքը հավաքվում էին շուրջս ու ուզում նկարվել։ Դա շատ հաճելի է, սիրում եմ երեխաների, բայց որպես մորաքույր չկարողաացա կատարել իմ միսիան։)

Երթուղայինից մի քանի տարի է` չեմ օգտվում. բոլորը գիտեն, որ հարմար չէ։ Տաքսիները հարմար են, նաև՝ շատ եմ սիրում մետրո, եթե հարմար է լինում, օգտվում եմ։

20160715_14460020160715_145137 copy

-Ակումբներում այլևս չես երգում։ Աշխատանքից դուրս եկար, որովհետև սերիալում արդեն կայուն եկամո՞ւտ ունես։

-Չէ,  մինչ սերիալում նկարահանվելս արդեն դուրս էի եկել ակումբեներից։  Երաժշտությունն իմն է, իմ աշխարհը, ես շատ էի սիրում երգել ակումբներում, ուղղակի ակումբում «cover»-ներ ես երգում, հեղինակային երգերը շատ չեն լսում, պետք է տեսահոլովակ լինի, ճանաչեն, որ լսեն։ Այդ ամենից բացի ես ծխախոտի ծխից շատ եմ նյարդայնանում։ Օրինակ՝ նկարահանման հրապարակում ոչ ոք չի ծխում, դա իմ կարևոր պայմաններից մեկն էր, որովհետև չէի կարող նկարահանվել, եթե հրապարակում ծուխ լինի։

-Երբ վաղ տարիքից աշխատում ես քո գումարը, ավելի ինքնուրույն ես դառնում, ավելի դժվար է տանեցիներից գումար խնդրել։ Երբ ակումբի աշխատանքից դուրս էիր եկել, սերիալում դեռ չէիր նկարահանվում, ինչպե՞ս էիր գումար վաստակում։

- Ես ուրախ եմ, որ 17 տարեկանից ինքս եմ կարողանում պահել իմ գլուխը և շատ լավ։ Եկամուտ ունենալը շատ կարևոր է, դա ապահովում է ինքնուրույնությունդ, թեև ընտանիքս միշտ բոլոր առումներով կողքիս է։

Ես երգում եմ նաև կորպորատիվ երեկոների ժամանակ։ Ելույթ եմ ունենում իմ ծրագրով՝ ջազ, փոփ, հաուս ոճի երգեր եմ կատարում՝ իմ մինուսներով կամ բենդով։ Ակումբում կայուն համերգներ էի ունենում, բայց դա եկամուտ համարել չի կարելի, քանի որ Հայաստանում ակումբների վիճակն այդ առումով վատ է։

-Հաճա՞խ ես կորպորատիվների հրավերներ ունենում։

-Ոչ այնքան հաճախ, որքան կոմերցիոն երաժշտություն ներկայացնող երգիչները, բայց չեմ դժգոհում։ Ուրախ եմ, որ կա մարդկանց խումբ, որ լսում ու գնահատաում են այն, ինչ ես եմ անում։ Հայկական ավանդական հարսանիքներից ինքս խուսափում եմ, որովհետև որքան էլ մտերիմ մարդ լինի, չեմ կարողանում ժամերով լսել այդ երգերը։ Ես երգում եմ այնպիսի հարսանիքների, միջոցառումների, որտեղ չկան թամադաներ, քավորներ։ Սկզբում զարմանում էի, որ Հայաստանում այդպիսի խնջույքներ էլ են կազմակերպվում, բայց, փաստորեն, լինում են։)

20160715_14542620160715_144512 copy

-Հոնորարներդ բա՞րձր են։

-Հոնորարների  մասին խոսել չեմ ուզում, բարձր ու ցածր ասվածը հարաբերական է, ինձ բավարարում են։

-Զրույցը սկեցինք, թե ինչպես ես սկսում օրդ, կասե՞ս, թե ինչպես և երբ ես ավարտում այն։

-Հիմնականում՝ ուշ։

-Որովհետև նկարահանումների՞ ես, թե՞ սիրում ես ընկերներիդ հետ ժամանակ անցկացնել մինչ ուշ երեկո։

-Եթե գործով զբաղված չեմ, սիրում եմ շուտ վերադառնալ տուն, պատրաստվել հաջորդ օրվան, քանի որ ոչինչ չեմ թողնում առավոտվան։ Ես չեմ մտածում՝ վայ ուշ չգնամ տուն, ինչ կմտածեն, ուղղակի սիրում եմ տանը լինել, տանը հանգստանալ։ Եթե օրվա ընթացքում տարբեր գործեր պիտի անեմ, բայց 1-2 ժամ ազատ ժամանակ ունեմ, հաստատ չեմ նստի սրճարանում սպասեմ, կմտնեմ տուն, տանը լիցքավորվում եմ։

Եթե գործեր չունեմ, մինչև 12-ը հաստատ տանն եմ լինում։

20160715_145201 copy20160715_14511220160715_145126 copy

20160715_145035 copy

20160715_144542

20160715_145258

20160715_145151 copy

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution