Փարիզի դատախազ. Նիսում ահաբեկչի գործողությունները ծայրահեղական էին
International newsՆիսում ահաբեկչի գործողությունները համապատասխանում են իսլամական ահաբեկչական կազմակերպությունների գործողություններին, սակայն նման կազմակերպությունների հետ նրա կապի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Այս մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա հաղորդել է, որ տղամարդը ոստիկանությանը հայտնի է եղել սպառնալիքների, բռնության գործադրման եւ այլ իրավախախտումների գործերով, իսկ այս տարվա մարտին 6 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել:
«Հետաքննությունը կզբաղվի նաեւ հանցավոր իսլամական ահաբեկչական կազմակերպությունների հետ Մոհամեդ Լահուայեջ Բուհլելի հնարավոր կապի բացահայտմամբ: Քանի որ, հիշեցնեմ, եթե ներկայում ոչ ոք չի ստանձնել երեկվա ահաբեկչության պատասխանատվությունը, նման գործողությունները համապատասխանում են ահաբեկչական կազմակերպությունների մշտական կոչերին»,- ասել է դատախազը: