Ռեալի 3 ֆուտբոլիստներ փոխել են խաղային համարները
SportՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Դանիել Կարվախալը, Ռաֆայել Վարանն ու Լուկաս Վասկեսը փոխել են խաղային համարները,- տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
Կարվախալը 15-րդ համարի փոխարեն հանդես կգա երկրորդով, Վարանը երկրորդի տեղը՝ 5-ով, իսկ Վասկեսը 18-ի փոխարեն՝ 17-ով:
«Ռեալ» վերադարձած Ալվարո Մորատան կխաղա 21 համարով, իսկ Ֆաբիու Կոենտրաուն՝ 15 համարով: