Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական մղձավանջ

International news

Այն ինչ տեղի է ունեցավ Թուրքիայում նախորդ գիշեր և շարունակվում է այժմ, մեկ օրում կամ մեկ ամսում հասկանալու ու քննարկելու չէ: Կուզենայի փաստել, որ ստորև արվող դիտարկումները հիմնված են լինելու բացառապես լրահոսում առկա տեղեկությունների վրա և չեն ներառելու դավադրության տեսություններ:

Թուրքական հեղաշրջում

Թուրքիան հանրապետության ընթացքում տեսել է 4 հեղաշրջում: Եթե անգամ այժմ Թուրքիայում կա երկու կառավարություն ̀ Անակարայի և Ստամբուլի, ապա դա չի ենթադրում թուրքական պետականության ճգնաժամ: Թուրքերն ունեն փորձ նման իրավիճակներից դուրս գալու: Թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր ռազմական հեղաշրջում և ինչ հետևանքներ այն կարող է ունենալ, գիտի Թուրքիայի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր ոք:

Թուրքիայում գործող պատմաբան Սեմիհ Ակտեկին ինձ հետ զրույցում հավաստիացրեց, որ մեկ ռազմական հեղափոխություն կամ հեղաշրջում է հաջողել Թուրքիայի համար, դա Քեմալի հեղաշրջում-հեղափոխությունն էր: Մնացած դեպքերում, ըստ նրա, ռազմական հեղաշրջումները Թուրքիայում հետընթաց են ապահովել:

Թուրքական բանակ

Ունե՞ր թուրքական բանակը կամ գեներալիտետը այս քայլին գնալու անհրաժեշտություն: Մեկնաբաններն ասում էին, որ ուներ: Թուրքական գործողությունները Սիրիայում, որտեղ հենց այնպես զոհվում են թուրք զինվորներ, անընդհատ շարունակվող քրդական բախումները, որոնք ևս քիչ զոհերի տեղիք չեն տալիս, շարունակվող ահաբեկչությունները̀ այդ թվում բանակի հանդեպ, կարող էին զինվորականների մի մասին տալ նման հիմքեր: Մյուս կողմից, Էրդողանի քաղաքականությունը բավականին հեռացել էր Քեմալի հիմնարար սկզբունքներից, որոնք այդքան հաջողություններ են բերել Թուրքիային: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական գեներալիտետը, ի տարբերություն որոշ հարևանների, բավականին կիրթ, գաղափարական և ինտելեկտուալ անձանցից կազմված իրողություն է: Այդ խավը Թուրքիայում ունի հստակ գաղափարական ուղղվածություն, որը կայանում է թուրքական արմատականության և արևմտյան մոդեռնիզմի համադրման մեջ: Ասել կուզե, այդ խումբը բախտախնդիրների հավաքածու չէ: Կա մեկ հանգամանք ևս ̀ թուրքական բանակը չի վախենում արյունից:

Հետևանքներ

Եղան անմեղ զոհեր, ինչպես լինում են նման իրավիճակներում: Սակայն թուրք քաղաքացին, ի տարբերություն Հայաստանի քաղաքացու, դուրս եկավ փողոց և պաշտպանեց իր քվեն, որ տվել էր Էրդողանին ու պաշտպանեց այն պետականությունը, որը պատկերացնում է: Սա անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք մենք ունենք: Հայաստանի համար այն մի փոքր հետաձգեց Անկարա-Մոսկվա-Բաքու առանցքի ձևավորումը, որ բավականին վտանգավոր էր մեզ համար՝ հաշվի առնելով մեր դիվանագիտական կորպուսի անմխիթար վիճակը: Իսկ այն, որ այդ առանցքը ձևավորվում է, ու ոչ Երևանի հետ համագործակցելու նպատակով, դա բավականին պարզ է գործընթացներին հետևողների համար:

Հ. Գ. Սեփական ենթադրություններ

Կա նաև հավանականություն, որ սա կարող է կազմակերպած լինել Էրդողանն ինքը: Այս առումով նա լուծում է մի քանի խնդիրներ.

Ա. Վերացնում է բանակի այն ընդդիմադիր թևը, որն իր համար այդքան վտանգավոր էր:

Բ. Գնահատում է իր իրական շանսերը քաղաքացիների շրջանում:

Գ. Ամրացնում է իր դիրքերը Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:

Դ. Սրբագրում է իր հարաբերությունները դաշնակից տերությունների̀ այդ թվում Գերմանիայի և Անգլիայի հետ, եթե այս ֆոնին ճիշտ են այն ինֆորմացիոն հոսքերը, ըստ որոնց, Էրդողանն այդ երկրներից քաղաքական ապաստան խնդրեց և մերժվեց:

Կախված տարբեր դաշնակից երկրների և համագործակցող պետությունների հայտարարություններից, հստակեցում է մտցնում նաև այդ հարաբերություններում:

Հայաստանը շարունակեց մնալ կրավորական այս վիճակում: Արձագանքեցին բոլոր հարևան պետությունները: Այս պահի դրությամբ, որևէ պաշտոնական հայտարարություն, թեկուզ անմեղ զոհվածների մասով, չի արել միայն ՀՀ-ն:

Վահրամ Թոքմաջյան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors