Yerevan, 06.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմադրական բարեփոխումներից հետո Հայաստանը թևակոխել է դատական ոլորտի փոփոխությունների նոր փուլ

Society

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ» և «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսավորման համաձայնագրերի Վերստուգող կոմիտեի նիստը, որին մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը, Սուրեն Քրմոյանը, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ:

Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ոլորտի բարեփոխումների առանցքային գործընկերոջը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, ցուցաբերվող աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Նախարարի խոսքով՝ ըստ ֆինանսական համաձայնագրի, «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը մոտենում է իր ավարտին, իսկ դատական ոլորտը այն տեղն է, որտեղ մշտապես անհրաժեշտ է հետևողական և հավակնոտ լինել:

«Սահմադրական բարեփոխումներից հետո Հայաստանը թևակոխել է դատական ոլորտին առնչվող փոփոխությունների նոր փուլ, որը, մասնավորապես, վերաբերում է դատավորների անկախության երաշխիքների ամրապնդմանը, արդարադատության համակարգի հետագա բարեփոխմանը և նորաստեղծ պրոբացիոն ծառայության աշխատանքների զարգացմանը»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը նաև կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարեփոխումների ծրագրերին:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում:

Դեսպանը ընդգծել է, որ այս քննարկումները դրական զարգացում կարող են ապահովել Հայաստանի և ԵՄ-ի ապագա համագործակցությունների համար:

Պյոտր Սվիտալսկին նաև բարձր է գնահատել հակակոռուպցիոն ոլորտում առկա զգայուն խնդիրների բարձրաձայնումն իրավասու պաշտոնյաների կողմից ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վերստուգող կոմիտեի նիստին քննարկվել են դատաիրավական ոլորտին, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատավորների անկախությանը, քրեակատարողական հիմնարկների պայմաններին և պրոբացիոն ծառայությանն առնչվող թեմաներ:

Մասնակիցները նաև անդրադարձել են ընտանեկան բռնությունների դեպքերի կանխարգելմանը, երեխաների պաշտպանությանն ուղղված առավել ուժեղ մեխանիզմների հաստատմանը, անձնական տվյալների պաշտպանությանը և այլն:

Այս առիթով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասել է, որ բռնության ցանկացած դեպք անընդունելի է , և, որ հարկավոր է մշակել նոր, առավել արդյունավետ մեթոդներ՝ ընտանեկան բռնությունների դեպքերի կանխարգելման, երեխաների անվտանգության պահպանման, անձնական տվյալների պաշտպանության հարցում:

Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ» ծրագրով նախատեսված 3-րդ հատկացման հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների, ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական

և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների իրականացման, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի, «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդանուր այլ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել մշտադիտարկման հետագա աշխատանքները:

 

New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket