Ստեփանակերտում հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը
PoliticsՀուլիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: