Զինվորականները գերեվարել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարին
International newsԹուրքիայի ռազմածովային ուժերի գեներալ, ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալը հեղաշրջման փորձ իրականացրած զինվորականների կողմից առևանգվել է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հեղաշրջման փորձի ժամանակ Ունալն Էսքիշեհիրում մասնակցելիս է եղել բարձրաստիճան զինվորականներից մեկի աղջկա հարսանիքին, երբ հինգ ռազմական ուղղաթիռ սկսել են կրակել այն ակումբի այգու վրա, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը: Ուղղաթիռներից զինվորներն արագ իջել են և գերի վերցրել ոչ միայն Ունալին, այլև մյուս բարձրաստիճան հրամանատարներին:
Այժմ փորձ է արվում կապնվել հրամանատարների հետ: