Արբելոան համաձայնության է հասել իտալական գրանդի հետ
SportՄադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան մոտ է «Միլան» տեղափոխվելուն:
Football Italia-ն տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Համաձայնագիրը նախատեսված է 1 տարով այն ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ:
Իսպանացին ընթացիկ ամռանը ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ և հեռացել է «Ռեալից»: