Զիդանը հրապարակել է առաջին հավաքի հայտացուցակը
SportՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների մի մասն այսօր ավարտել է արձակուրդն և վերսկսել մարզումները։
Զինեդին Զիդանի գլխավորությամբ մադրիդյան թիմը հուլիսի 17-ին մեկնելու է Կանադա։ «Ռեալն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կանադայում և ԱՄՆ-ում ու «International Champions Cup 2016» նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակում հուլիսի 27-ին կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ, հուլիսի 30-ին՝ «Չելսիի», օգոստոսի 3-ին՝ «Բավարիայի»։ Ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար Զիդանը հայտավորել է 25 ֆուտբոլիստի, այդ թվում՝ երիտասարդական թիմի ներկայացուցիչներին։
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես, Լուկա Զիդան, Ալեքս Կրանինքս։
Պաշտպաններ՝ Ռաֆայել Վարան, Դանիլո, Կարվախալ, Մարսելո, Նաչո, Ֆիլիպ Լինհարտ, Տեխերո, Աշրաֆ։
Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Իսկո, Կովաչիչ, Լյորենտե, Ասենսիո, Էդեգոր, Էնցո Զիդան, Ֆեբաս։
Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա, Խեսե, Մայորալ, Մարիանո։
«Ռեալի» այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են Եվրոպայի առաջնությանը և Ամերիկայի գավաթի խաղարկությանը կհանգստանան մինչև հուլիսի 25-ը, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերին մասնակցածները՝ մինչև հուլիսի 30-ը։