Արթուր Աբրահամը հաղթեց Թիմ-Ռոբին Լիհաուգին
SportԱրթուր Աբրահամը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայի 50-րդ մենամարտն է անցկացրել՝ հաղթելով նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգին:
WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոնի մենամարտի առաջին 4 ռաունդները անցել են հավասար պայքարում: 5-րդ ռաունդից Արթուրի առավելությունը սկսել է ավելի ընդգծվել: 36-ամյա հայ բռնցքամարտիկի 23-ամյա մրցակիցը չի դիմացել հարվածներին, և 8-րդ ռաունդում Արթուր Աբրահամը հաղթել է տեխնիկական նոկաուտով. Լիհաուգի մարտավկաները սպիտակ սրբիչ են նետել ռինգ։
Աբրահամը այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնական գոտու հավակնորդ է դարձել: