Համատարած ձերբակալությունները ցույց են տալիս Թուրքիայի ժողովրդավարության ցածր մակարդակը. Spiegel
International newsՉնայած հեղաշրջման փորձի ձախողմանը՝ Թուրքիայում լարված իրավիճակ է տիրում, որը մեծամասամբ պայմանավորված է կառավարության վարած սխալ քաղաքականությամբ ու երկրում տիրող ժողովրդավարական ցածր մակարդակով, հաղորդում է Spiegel.de գերմանական կայքը:
Նշվում է, որ միջազգային հանրությունը պետք է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ավելի մեծ ուշադրության արժանացնի ու դատապարտի երկրի իշխանությունները, որոնք բազմաքանակ ձերբակալություններով չեն սահմանափակվել և շարունակում են քաղաքացիների հետապնդումը: