Բաթոն Ռուժում 7 ոստիկանի են գնդակահարել
International newsԱմերիկյան Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում առնվազն 7 ոստիկան է գնդակահարվել: CNN-ի հաղորդմամբ՝ 3 ոստիկան մահացել է, մյուսները ծայրահեղ ծանր վիճակում են:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրաձիգը նույնպես սպանվել է:
CNN-ի աղբյուրը հաղորդել է, որ ոստիկանությունը քաղաքի փողոցում ավտոմատ զենքով շրջող կասկածելի տղամարդու մասին հաղորդում է ստացել: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, նա կրակ է բացել: