Էրդողանը հրահանգել է պարեկային չվերթներ իրականացնել Թուրքիայի երկնքում
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է պարեկային չվերթներ իրականացնել Թուրքիայի երկնքում: Anadolu գործակալության տվյալներով՝ թռիչքներն իրականացնելու են F-16 կործանիչները՝ երկրում հսկողության և անվտանգության ապահովման նպատակներով:
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: