Հունաստանը հետ կվերադարձնի Թուրքիայից փախած զինվորականներին
International newsՀունաստանը հետ կվերադարձնի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրած և ուղղաթիռով հունական տարածք մտած զինվորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ Թուրքիայից Ալեքսանդրապոլիս եկած թուրք զինվորների վե րադարձի գործընթացն արդեն սկսվել է:
Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Բինալի Յըդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի գործընկերոջ հետ:
Հուլիսի 16-ին Հունաստանի պաշտպանությաննախարարությունը հայտարարել էր, որԹուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկքաղաքացիական անձի տեղափոխողռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարելերկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում:
Ուղղաթիռի ուղևորները Հունաստանից ապաստան էին խնդրել: Նրանք ձերբակալվել են Հունաստանի տարածք ապօրինի մուտքգործելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապված հորդորել է Հունաստան փախած 8 անձանցանմիջապես հանձնել իրենց: