Ռենատու Սանչեշն ընտրել է «Բավարիա»-ի կազմում իր խաղաշապիկի համարը
Sportորտուգալիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեշն ընտրել է «Բավարիա»-ի կազմում իր խաղաշապիկի համարը: «Եվրո 2016»-ի լավագույն երիտասարդ խաղացողը մյունխենյան ակումբում հանդես կգա 35 համարի խաղաշապիկով:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ տեղեկությունը հայտնում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
«Բենֆիկա»-ի կազմում Սանչեշը հանդես էր գալիս 85, իսկ Պորտուգալիայի հավաքականում՝ 16 համարի խաղաշապիկով: «Բավարիա»-ն Սանչեշի տրանսֆերի համար վճարել է 35 մլն եվրո:
