Կլաուդիո Ռանիերին անդրադարձել է Նգոլո Կանտեի տեղափոխությանը
SportԿլաուդիո Ռանիերին անդրադարձել է «Լեսթեր Սիթի»-ի առաջատարներից մեկի՝ Նգոլո Կանտեի տեղափոխությանը Լոնդոնի «Չելսի»: Իտալացի մասնագետի խոսքով` ինքը մտահոգված է ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությունով,սակայն նույնիսկ այս իրավիճակում հնարավոր է ելք գտնել: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «La Gazzetta dello Sport»-ին, փոխանցում է մարզչի խոսքերը.
«Չեմ տեսնում ողբերգություն Կանտեի տեղափոխության մեջ: Հույս ունեի, որ թիմի խաղացողները կմնան միասնական և միասին հանդես կգան Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և միայն դրանից հետո կմտածեն իրենց ապագայի մասին: Բայց ես Կանտեին հասկանում եմ. դժվար է մերժել «Չելսի»-ի կարգի ակումբներին»,-ասել է Կլաուդիո Ռանիերին: