Ֆրանսիայի ՆԳՆ. Նիսում բեռնատարի վարորդի եւ ահաբեկիչների միջեւ կապ չեն գտել
International newsՆիսում ահաբեկչություն կազմակերպած բեռնատարի վարորդ Մուհամմեդ Բուլելի եւ ահաբեկչական կազմակերպությունների միջեւ կապը դեռ չեն գտել։ Այս մասին RTL–ի եթերում ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը։
Ռադիոընկերության տեղեկություններով՝ Կազնեւը հայտնել է, որ հետաքննությունը բեռնատարի վարորդ Մուհամմեդ Բուլելի եւ ահաբեկչական կազմակերպությունների միջեւ կապը դեռ գտել։
«Ի՞նչ կապ է եղել այդ գարշելի արարքն ու ահաբեկչական կազմակերպությունների միջեւ։ Գործելաոճը ամբողջովին փոխառված էր ԻՊ–ի ուղերձներից, որոնք ահաբեկչության կոչ են անում եւ սադրում են այն»,– այդուհանդերձ ասել է Կազնեւը։