Վիտալի Մուտկո. Ռուսաստանի հավաքական հիմա չկա
SportՌուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, արձագանքելով ֆուտբոլի ազգային հավաքականի լուծարման պահանջով 900 հազարից ավելի ստորագրություն հավաքած ինտերնետային հանրագրին, հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքական հիմա չկա, հաղորդում է rns-ը:
«Ռուսաստանի հավաքական հիմա չկա, այն մշտական ինստիտուտ չէ: Մենք հիմա չունենք մարզիչ, իսկ խաղացողները պայմանագրերով կապ ունեն իրենց ակումբների հետ: Հավաքականում նրանք հրավերով են խաղում: Հաջորդ մարզումային հավաքը կլինի օգոստոսի վերջում: Սեպտեմբերին կունենանք երկու ընկերական հանդիպում: Հավաքականի հաջորդ կազմն ընտրելիս հաշվի կառնենք նաեւ այդ հանրագրի պահանջները»,- ասել է Մուտկոն:
Եվրո-2016-ի խմբային փուլը չհաղթահարելուց հետո Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հրաժարական ներկայացրեց: Նոր մարզիչի նշանակումը սպասվում է մինչեւ օգոստոս: Դիտարկվում են միայն ռուսաստանցի թեկնածուներ: