Խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է. Կիրո Մանոյան
PoliticsԱսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է նաև Էրեբունու ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման դեպքին:
Հարցին, թե ինչպես է գնահատում կատարվածը, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Դաշնակցության հայաստանյան ԳՄ ներիկայացուցիչը երեկ արդեն հրապարակել է կուսակցության դիրքորոշումը՝ ասելով, որ նման միջոցները ՀՅԴ-ի համար ընդունելի չեն անհրաժեշտ փոփոխությունները երկրում իրականացնելու համար»:
Վերլուծելով իրավիճակը՝ Կ. Մանոյանը նշեց, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից տեղի ունեցած միջադեպը երկրի համար վատ հետևանքներ կունենա, եթե ամենը ավարտվի նոր զոհերով:
Իսկ թե ինչ հետևանքներ կունենա ստեղծված իրավիճակը, Կիրո Մանոյանը դժվարացավ ասել, քանի որ հետևանքների մասին պատկերացումները հստակ չեն.
«Հասարակությունը պետք է կազմակերպված լինի, որ կարողանա ազդել երկրում փոփոխություններ կատարելու վրա, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ նման ծայրահեղ միջոցների: Այս միջոցը արդարացված չէ, այսինքն՝ խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է»: