Թերրի. Բայի վնասվածքը սոսկալի էր
Sport«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին առաջկությունն է հայտնել չինական «Շանհայ Շենհուա» ակումբի հարձակվող Դեմբա Բային։
«Չափազանց ցավալի էր լսել Բայի սարսափելի վնասվածքի մասին։ Քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում, ընկե´ր»,-գրել է անգլիացի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Բան երեկ կոտրել էր ոտքը Չինաստանի առաջնության՝ «Շանհայ Տելեյս» թիմի դեմ հանդիպման ժամանակ (2:1)։ Ֆուտբոլիստի ապաքինման համար 8 ամիս կպահանջվի։
Սենեգալցի ֆուտբոլիստը Թերրիի հետ «Չելսիում» հանդես է եկել 2013-2014 թվականներին։