Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռաուլ. Կարիերաս «Ռեալում» ավարտելն իմ երազանքն էր

Sport

«AS»-ին տված հարցազրույցում Ռաուլ Գոնսալեսը խոսել է ներկա աշխատանքի (ԱՄՆ-ում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ), «Ռեալում» տիրող իրավիճակի, Մադրիդից հեռանալու և հնարավոր վերադարձի մասին: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

***

-Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր կարող եք «Ռեալի» նախագահը դառնալ:

-Հիմա նման հնարավորության մասին չեմ մտածում։ Փորձում եմ գլուխ բերել նոր աշխատանքս, տեղյակ լինել դաշտում և ֆուտբոլային բիզնեսում կատարվելիքից: Պետք է նոր պաշտոնումս մոտ մեկ տարի աշխատեմ, որպեսզի հասկանամ, թե ինչպես եմ դրանից գլուխ հանում:

-Ի՞նչ եք մտածում այն կանոնների մասին, որոնք Ֆլորենտինոն սահմանել է նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների համար:

-Մանրամասներին ծանոթ չեմ, բայց տեսնում եմ, որ ակումբում հայացքների անհամաձայնություն կա:

-«Անհամաձայնությո՞ւն» ասացիք:

-Այո՛, բայց դա իմ կարծիքն է: Կողքից հայացք։

-Օրինակ՝ Սանտյագո Բեռնաբեուն այսօրվա կանոնակարգով նախագահ դառնալ չէր կարող: Արդյո՞ք Ֆլորենտինոն «Ռեալը» բացառապես վերնախավի ակումբ է դարձրել:

-Դրա համար էլ պահպանվել է անդամակցությունը։ Նախագահական խորհրդի անդամները կարող են արտահայտել իրենց դժգոհությունն ու պաշտպանել սեփական տեսակետը: Հաջորդ տարի նախագահական ընտրություններ են, բայց արդեն հիմա մյուսները կարող են քննարկել կուտակված հարցերը:

-Ֆլորենտինո Պերեսն ասե՞լ է, որ կարող եք ակումբ վերադառնալ:

-Նա ասել է, որ կարող եմ ցանկացած պահի վերադառնալ:

-Ինչպե՞ս է ասել դա:

-Մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ասաց, որ «Սանտյագո Բեռնաբեուն» իմ տունն է:

-Նա պաշտոնապես որևէ պաշտոն առաջարկե՞լ է:

-Խոսակցություններ եղել են… Հիմա ինքս եմ որոշումներ ընդունում, բայց ակումբին կտեղեկացնեմ, եթե համաձայն լինեմ։

-«Ռեալն» ի՞նչ պայմաններ պետք է ապահովի, որպեսզի Իսպանիայի մայրաքաղաք վերադառնաք:

-Առաջին հերթին որոշումը պետք է ընտանիքիս ներսում կայացվի: Ինձ հանգստացնում է այն խոսքը, որ ակումբի դռներն ինձ համար միշտ բաց են, բայց անկեղծ ասած, վստահ չեմ, որ նման իրավիճակ մոտակա մեկ-երկու տարում կստեղծվի: Հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ, ապագայում… Ով իմանա…

-«Ռեալի» երկրպագուները մինչև հիմա անհանգիստ են, որ Ձեզ արժանավայել հրաժեշտ չեն տվել: Դուք ևս այդպե՞ս եք մտածում:

-Այդ պահից միայն լավ հիշողություներ են պահպանվել, բայց սխալ ժամանակ էր ընտրվել, ինչը հետաքրքված շատ մարդկանց անհանգստության պատճառը դարձավ:

-Սպասեք․․․ Ռաուլ, մի՞թե կարելի է խոսել սխալ ընտրված ժամանակի մասին, երբ խոսքը թիմի ամենահեղինակավոր խաղացողի ու ավագի մասին է։

-Ավելի ուշ նորից հնարավորություն ստացա «Սանտյագո Բեռնաբեուի» հանդիսատեսի առաջ խաղաշապիկ հագնելու և նրանց ջերմ ընդունելությանն արժանանալու:

-«Ռեալն» ինչ-որ կերպ թեթևացրե՞ց ակումբից հեռանալը:

-Ինչպես ինձ է թվում, այդ ժամանակ դա ճիշտ որոշում էր ինձ ու ընտանիքիս համար։ Ինձ սպառված էի զգում:

-Սպառվա՞ծ։ «Շալկեում» ցույց տվեցիք, որ դեռևս մրցունակ խաղացող եք:

-Առաջ գնալու ժամանակն էր։ Ես ակումբի հետ դեռ մեկ տավա պայմանագիր ունեի ու 17 հիանալի մրցաշրջան էի անցկացրել:

-Առա՞ջ գնալու:

-Ինձ այդպես թվաց: Կարող եմ միայն այդ պահի զգացողություններիս մասին ասել:

-Ասում են, որ Իսպանիայում ֆուտբոլի լեգենդներին այնպես չեն հարգում, ինչպես Իտալիայում։

-Իտալիայում ավելի շատ են հարգում Բուֆֆոնի, Տոտտիի, Դել Պյերոյի, Մալդինիի ու Պիրլոյի պես ֆուտբոլիստներին, բայց ֆուտբոլը ներկայով է ապրում ու հաճախ չէ, որ հետ ենք նայում:

-Կցանկանայի՞ք կարիերան «Ռեալում» ավարտել:

-Դա իմ երազանքն էր, բայց ոչնչի համար չեմ զղջում։ Այն, ինչ «Ռեալից» հեռանալուց հետո ինձ հետ տեղի ունեցավ, հիասքանչ էր, ու աշխարհում ոչնչի հետ դա չէի փոխի: Մադրիդը լքելը բարդ որոշում էր, բայց թիկունքումս միայն «Սանտյագո Բեռնաբեուում» ձեռք բերած փորձը մնաց:

-Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ Կասիլյասը հեռացավ ակումբից՝ բոլորին սեփական նախաձեռնությամբ հրաժեշտ տալով:

-Այդ հիշողությունները… սովորական չեն: Միայն Իկերն ու ակումբը գիտեն տեղի ունեցածի իրական պատմությունը․ մնացածն ուղղակի հետևում էին: Բարեբախտաբար, միջոցառում տեղի ունեցավ, որը, իմ կարծիքով, պետք է միանգամից կազմակերպվեր: 

-Նախկինում ակումբում առկա «հայացքների անհամաձայնության» մասին եք խոսել: Ի՞նչ կասեք Մոուրինյուի «Ռեալում» եղած ժամանակների մասին:

-Նա երկու տարվա մեջ հիանալի աշխատանք կատարեց։ Նա ուժեղ ու մրցունակ թիմ ստեղծեց, կարողացավ իր իսկ դաշտում պարտության մատնել «Բարսելոնային»: Երրորդ մրցաշրջանում զգացվում էր, որ թիմում անհամաձայնություն կար: Խնդիրն օբյեկտիվ վերլուծելու համար պետք է աղբյուրը հասկանալ։ Անգամ այն ժամանակ, երբ դեռ ակումբում էի, շատ էին այն մարդիկ, ովքեր հանգամանքների իրական պատկերից տեղյակ չէին:

-Մոուրինյուի «մենք ընդդեմ աշխարհի» ձևաչափը Ձեզ դո՞ւր եկավ:

-Նախագիծ ստեղծելու և թիմը համախմբելու տարբերակներ շատ կան: Բոլորն էլ հարգում եմ, բայց ինձ թվում է՝ Մոուրինյուն մարզական առումով անպիսի թիմ կերտեց, որն այդ տարիներին ընդունակ էր հաջողությամբ վերահսկել «Բարսելոնայի» խաղը: 

-Խոսենք մարզական տնօրենի՝ ակումբում ունեցած դերի կարևորության մասին: Հիմա Դավիդ դե Խեայի չկայացած տրանսֆերը վնասե՞լ է «Ռեալի» հեղինակությունը:

-Նման դրվագներ շատ են եղել։ Վստահ եմ, որ կատարվածն ակումբից դուրս գտնվող մարդկանց մոտ շփոթմունք է առաջացրել:

-Ինչպե՞ս կարող էր իրեն զգալ Կեյլոր Նավասը, երբ այդ ամենը տեղի էր ունենում:

-Վերջերս հանդիպեցի նրան ու շնորհավորեցի հիանալի մրցաշրջանի համար: Նա արագ որոշում կայացրեց, ջանասիրաբար աշխատելու իր ցանկությունը ցույց տվեց ու ապացուցեց, որ որոշ դեպքերում խնդիրները մեզ ավելի ուժեղ են դարձնում:

-Կրիշտիանուի հեռանալուց հետո «Ռեալն» ապագա կունենա՞։

-Այն, ինչ նա անում է ակումբի համար, անկասկած բացառիկ է։ Նա վերջին 7-8 տարիներին թիմի լավագույն ռմբարկուն է եղել: Դժվար թե գտնվի մեկը, ով համաձայն չի լինի, որ անընդհատ մարզվելու և ինքնակատարելագործվելու նրա կիրքը հիացմունքի է արժանի:

-Լա՞վ են նրա ու Ձեր հարաբերությունները:

-Այո՛, ես ու Ռոնալդուն լավ հարաբերություններ ունենք։ Մենք հարգում ենք միմյանց: Ցավալի է, որ «Ռեալում» ընդամենը մեկ մրցաշրջան ենք միասին խաղացել, բայց այդ ընթացքում կարողացել ենք լավ շփում հաստատել:

-Անցյալ մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսի խաղը Ձեզ վշտացրե՞լ է:

-Նրա համար բարդ մրցաշրջան էր։ Խամեսը շատ տաղանդավոր է և ակումբի համար առանցքային ֆուտբոլիստ կդառնա: «Ռեալում» չի կարելի ձեռքերը ծալել ու նախորդ տարիների հաջողությանը սպասել։ Հույս ունեմ, որ Խամեսը կշարունակի աճել, որովհետև վստահ եմ՝ նա շատ բան կարող է տալ ակումբին:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder