Ֆրանսիայի վարչապետը հայտնել է Եվրո-2016-ից առաջ ահաբեկչական ակտ կանխելու մասին
International newsՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնել է, որ երկրի իշխանությունները հունիսի 10-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից առաջ մահաբեր ահաբեկչական ակտ են կանխարգելել։
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
«Արտակարգ իրավիճակն անշուշտ հնարավորություն է տվել վերջին ամիսների ընթացքում մի քանի ահաբեկչական ակտից խուսափել։ Դրանցից մեկը, որ կարող էր բավականին մահաբեր լինել, կանխարգելվել է հենց Եվրո-2016-ից առաջ։ Ձեր միջոցով ուզում եմ քաղաքացիներին հայտնել, որ մենք կանխարգելում ենք ահաբեկչական ակտերը, չնայած այն բանին, որ զրոյական ռիսկ չի լինում»,- ասել է Վալսը լրագրողներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետը չի հայտնել կանխարգելված հարձակման մանրամասներ։