Գերմանիայում կացնով զինված մարդը գնացքում վիրավորել է 10-ից ավելի անձի
International newsԳերմանիայում կացնով զինված մարդը գնացքում հարձակվել է մարդկանց վրա, կա մոտ 10-15 վիրավոր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է Guardian-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Ըստ Main Post-ի տեղեկությունների՝ իրավապահները կրակել են ենթադրյալ հանցագործի վրա, ոստիկանությունը դեռ շարունակում է հատուկ գործողությունները: Դեպքը պատահել է հյուսիսային բավարական քաղաք Վուրցբուրգում: