Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ձեռք բերել «Ռեալի» հարձակվողին
SportԳերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» կփորձի այս ամռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» 23-ամյա հարձակվող Խեսեին, հաղորդում է իսպանական AS-ը: «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը փորձում է ուժեղացնել հարձակման գիծը՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի կամ Մարկո Ռոյսի հնարավոր տեղափոխության դեպքում, դարձյալ փաստի առաջ չկանգնելու համար:
«Ռեալը» պատրաստ է վաճառել Խեսեին, քանի որ Թուրինի «Յուվենտուսից» Ալվարո Մորատայի վերադառնալուց հետո հարձակման գծում մրցակցությունը մեծ է:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Բորուսիայից» հեռացել են առաջատար խաղացողներ Մատս Հումելսը, Իլկայ Գյունդոգանը եւ Հենրիխ Մխիթարյանը: