Չինաստանում փլվածքի տակ են մնացել դպրոցականներ. կան զոհեր
International news11 դպրոցականների խումբը Չինաստանի Գույչժոու նահանգում ընկել է լեռնապարի փլվածքի տակ, զոհվել է 3 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով China News Service-ը:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Ինցձյան-Տուցձյա-Մյաոսկոմ ինքնավար մարզի Տունժեն քաղաքի մերձակայքում:
Հաղորդվում է, որ բարձր դասարանների աշակերտների խումբը դեպի շրջանի լեռներ ճամփորդության ժամանակ գիշերակացի էր տներից մեկում: Գիշերը տեղի ունեցել լեռնապարի փլուզում, որի տակ է մնացել տունը:
Պատահարից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հրշեջները եւ ժողովրդական դրուժինան: Ներկա պահին տուժած 8 դպրոցականները փրկվել են: Փլուզման պատճառն անհայտ է: