Թուրքիան Գյուլենին զրկել է թոշակից
International newsԹուրքիայի սոցիալական ապահովության խորհուրդը որոշում է կայացրել չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին թոշակից և սոցիալական ապահովության բոլոր իրավունքներից զրկելու մասին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին հեղաշրջման տապալված փորձի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:
Նախատեսվում է, որ այս որոշումը տարածվելու է նաև ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած մասնակիցների վրա: