Լիբիայում երեք ֆրանսիացի զինվոր է զոհվել
International newsԼիբիայում հանձնարարություն կատարելիս երեք ֆրանսիացի զինվոր է զոհվել, հաղորդում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, այսպիսով առաջին անգամ պաշտոնապես հաստատելով Լիբիայում Ֆրանսիայի հատուկ ուժերի մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ առանձին գործողություններում:
Associated Press-ի փոխացմամբ՝ վկայակոչելով լիբիացի պաշտոնյաներին, ֆրանսիացի զինվորները սպանվել են հուլիսի 17-ին ուղղաթիռի վրա գրոհի հետեւանքով: Իսլամական զինյալները, որոնք հայտնի են «Բենղազիի պաշտպանության բրիգադ» անվամբ, ստանձնել են ուղղաթիռի ոչնչացման պատասխանատվությունը: