Շտայնմայերը հորդորել է Թուրքիային հնարավորինս շուտ չեղյալ համարել արտակարգ դրությունը
International newsԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը և երկրում հեղաշրջման փորձի դեմ կիրառվող պատասխան քայլերում լինել համաչափ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանըհուլիսի 20-ին հայտարարել է երեք ամսովերկրում արտակարգ դրություն մտցնելումասին: «Թուրքիայում ռազմական հեղաշրջմանփորձի հետ կապված սահմանադրության 120-րդհոդվածի համաձայն երեք ամսով արտակարգդրություն է մտցվում, որպեսզի ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւազատությունների ապահովման համա ր», -Թուրքիայի անվտանգության խորհրդի եւ կառավարության նիստի արդյունքներովհայտարարել է նա: