Իրանի իշխանությունները երկու օրում 40 ահաբեկչի են ձերբակալել
International newsԻրանի անվտանգության ծառայությունների աշխատակիցները վերջին երկու օրվա ընթացքում երկրի արևելքում ձերբակալել են ահաբեկչական խմբավորման 40 անդամի։ Այդ մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը։
Ըստ տեղեկատվության՝ գործողության ընթացքում հայտնաբերվել է 20 մետր խորությամբ և 40 մետր երկարությամբ ստորգետնյա թունել, որն օգտագործվել է ահաբեկիչների կողմից։ «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկատվություն չի հարոդվում, թե որ ահաբեկչական խմբավորմանն են պատկանում ձերբակալվածները։
Ահաբեկիչների ազգային պատկանելության մասին տեղեկություններ չեն ներկայացվել։