«Սպարտակ»-«Շիրակ» հանդիպումն ավարտեց գյումրեցիների պարտությամբ
Sport«Եվրոպա Լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 2-րդ փուլում Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս ուժերն է չափել Տրնավայի «Սպարտակ»-ի հետ:
Հանդիպումն ավարտվել է «Շիրակ»-ի պարտությամբ` 0-2 հաշվով:
Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Սպարտակ» – 1. Յակուբեխ. 2. Կադլեց, 5. Հորնիկ, 7. Բելո, Միկովիչ (ա), 21. Գոդալ, 23. Սլոբոդա, 26. Շրանց, 27. Էմիր Հալիլովիչ, 29. Տամբե, 34.Գրեսակ:
«Շիրակ» . 13. Անատոլի Այվազով, 23. Ռոբերտ Դարբինյան, 2. Արման Հովհաննիսյան, 21. Գևորգ Հովհաննիսյան, 3. Արտյոմ Միքայելյան, 28. Մուհամեդ Կաբա, 8. Ռումյան Հովսեփյան, 77. Նեմանյա Ստոսկովիչ. 19. Սլոմոն Ուդո, 9. Օդիլոն Կուակու, 36. Դրիսա Դիարասուբա:
Գլխավոր մրցավար` Առնոլդ Հանտեր:
1-ին խաղակեսը սկսվեց բավական ակտիվ ֆուտբոլով: Երկու թիմերն էլ փորձում էին ակտիվ հարձակողական ֆուտբոլ ցուցադրել, չմոռանալով պաշտպանության մասին: Խաղում առկա դինամիկան առաջին 25 րոպեների ընթացքում այդպես էլ վտանգավոր գրոհի չբերեց: Առաջին սպառնալիքը ստեղծվեց Հայաստանը ներկայացնող ակումբի դարպասին: Էմիլ Հալիլովիչը ձախեզրում մտնելով տուգանային հրապարակ փորձեց գրավել դարպասի մոտակա անկյունը, սակայն գնդակը շեղ ընթացավ:
«Շիրակ»-ը վտանգավոր հարվածով պատասխանեց 42-րդ րոպեին:Ռումյան Հովսեփյանի հեռահար հարվածից հետո Ադամ Յակուբեխը մեծ դժվարությամբ վերցրեց գնդակը: Առաջին կեսի ավարտին Օդիուն Կուակուն և Դրիսա Դիարասուբան հիանալի առաջխաղացում կազմակերպեցին, սակայն դարպասապահը կրկին դուրս եկավ և վերցրեց գնդակը: Խաղակեսը «Շիրակ»-ը եզրափակեց արագ հակագրոհով: Դրիսայի հարվածը շեղ ընթացավ: Առաջին կեսի խաղային առավելությունից հետո Հայաստանյան ակումբը գնաց ընդմիջման:
Հիանալի անցկացրած 1-ին խաղակեսից հետո 2-րդ կեսի սկզբում «Շիրակ»-ը ձախողվեց: 57-րդ րոպեին Իվան Շրանցի հարվածից հետո գնդակը միայն հրաշքով չհայտնվեց հայկական ակումբի դարպասում: Անցավ ևս 2 րոպե և սլովակները հասան իրենց նպատակին: Առաջին հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, որից հետո հայտնվեց Իվան Շրանցի մոտ, ով կարողացավ բացել հանդիպման հաշիվը: «Սպարտակ»-ը ոգևորվեց ձեռք բերվածով և 61-րդ րոպեին կրկնապատկեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Տամբեն: Հանդիպումը այդպես էլ ավարտվեց `2-0 հաշվով և «Շիրակ»-ը դ ուրս մնաց հետագա պայքարից:Հաջորդ փուլում Տրնավայի «Սպարտակ»-ը կհանդիպի «Աուստրիա»-ի հետ: