Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի ստեղծագործական միությունները համախմբվելու և սադրանքների չտրվելու կոչ են անում

Society

Հայաստանի ստեղծագործական միությունները  համախմբվելու կոչ են անում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին միությունների ղեկավարները նշեցին, որ խորապես մտահոգված են վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակով և գտնում են, որ պետք է լրջորեն խորհել ժողովրդի համար բախտորոշ ժամանակում ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հարցի շուրջ: 

«Մեր կոչի շեշտադրումը հիմնականում սա է` արյուն չթափվի ու հայ ազգը համախմբի: Ապրիլյան պատերազմի ցավը դեռ կա և հանկարծ այսպիսի իրադարձություններ են զարգանում:  Զարմանալի է, բայց 1906 թվականին հային ուղղված Զորավար Անդրանիկի կոչն արդիական է ներկա զարգացումների համար:  Հայը հայի դեմ չպետք է զենք բարձրացնի»,-ասաց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով, այս օրերին բոլորն էլ շատ անհանգիստ են ու ցանկանում են, որ արյունահեղություն չլինի: Հետևաբար` կոչ են անում իշխանություններին, ՊՊԾ գնդում գտնվող տղաներին, որ ստեղծված իրավիճակից դուրս գան բանակցությունների միջոցով:

«Բայց այստեղ այլ խնդիր կա: Հայաստանում նման դեպքերը ինչ-որ բանի մասին են խոսում, ու դրանցից պետք է հետևություններ արվեն: Այսպես չի կարելի շարունակել: ՊՊԾ գնդի դեպքը պետք է ունենա արդար լուծում, արյունահեղություն չլինի, բայց միևնույն ժամանակ դրանից հետո ինչ-որ մի բան պետք է փոխվի:  Գերատեսչությունները չեն անում իրենց գործը, մարդկանց հետ չեն խոսում, այդ ամենը բացասական մթնոլորտ է ձևավորում և դժգոհության ալիք է բարձրանում: Եթե արյունահեղություն լինի, ապա մեզ շատ դժվարություններ են սպասվում»,-ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ստեղծված իրավիճակի միակ ելքը պետք է լինի խաղաղ` առանց ավելորդ վայրիվերումների: Նման կարծիք հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն` ընդգծելով, որ իր այս տեսակետը շատերը չեն կիսում:

«Ընդհակառակը, որոշ շրջանակներում նկատում ենք, որ նպատակ կա իրավիճակը հրահրելու, ի դեպ, երկու կողմից էլ: Ինձ համար մի փոքր զարմանալի է, թե ինչու ոստիկանությունը սկսեց բռնություն կիրառել, չնայած իրավունք ունի, եթե իր վրա հարձակվում են, մյուս կողմից էլ, ինձ համար ցավալի է, որ քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ, դա արդեն գրգռում է իրավիճակը: Ինչ-որ մեկին սա, ըստ երևույթին, պետք է»,-ասաց Կարեն Աղամյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ այս օրերին շատ կարևոր է մտավորականների, արվեստագետների խոսքը:

«Այսպիսի իրավիճակներում գտնվելը սարսափելի դժվար է, արվեստագետը միշտ պետք է ասի իր խոսքը: Արտահայտվել պետք է, համաձայն եմ իմ ընկերների հետ, որոնք ասում են, որ պետք էր վաղուց մտածել երկրում ստեղծված իրավիճակի մասին, չէ որ ժամանակ առ ժամանակ պոռթկումներ են լինում: Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի վրա հարձակմանը, ապա ես չեմ գտնում, որ սա այն ճանապարհն է, որով կարող է գնալ հայը: Հայը հայի դեմ գնալը սարսափելի երևույթ է: Ի՞նչ է նշանակում հայը հային պատանդ վերցնի` հանուն հայի փրկության, դա անհեթեթություն է: Կարծում եմ` փոխզիջումներ պետք է լինեն»,-ասա ց Արամ Սաթյանը: Նրա խոսքով, միգուցե ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որում ներգրավված անդամներն ընդունելի կլինեն երկու կողմերի համար:

Մեր ժողովուրդը սիրում է հպարտանալ իր պատմությամբ, բայց այդ պատմությունից դասեր քաղել չի սիրում: Այս մասին նշեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:

«Մենք ունենք շատ մտահոգող պահեր: Պատանդ բառն հարիր չէ հայ ժողովրդի պատկերացումներին: Դա մեզ հետ կապ չունի, ես ցանկանում եմ, որ այս էյֆորիկ վիճակում գտնվող փառավոր ազատամարտիկները, որոնցով հպարտացել ենք, նրանց փառաբանել,  սթափվեն ու մտածեն, թե ինչու են իրենց վրա վերցնում պատանդի բառի պատասխանատվությունը»,-հավելեց Աստղիկ Գևորգյանը:

Բանակցելու ու համախմբվելու կոչ արեց նաև Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Նա ընդգծեց, որ հայը արյուն կարող է թափել միայն իր թշնամու դեմ:

«Այս բախումը ձեռք է տալիս միայն մեր թշնամիներին: Հայաստանը այլևս չի կարող գնալ նույն ճանապարհով, ինչպես 25 տարիների ընթացքում: Ես տեսնում եմ ցուցարարների մեջ ահավոր շատ սադրիչների: Ոստիկաններն էլ են սխալ անում, բայց իրենք էլ են լարված, նրանք էլ են վնասվածք ստացել: Այս ամենից երկու կողմն էլ տուժում են: Հետևաբար, շուտափույթ լուծում է պետք»,-եզրափակեց Ռուբեն Գևորգյանցը:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes