Շյուրլե․ Ցանկանում եմ ապացուցել՝ «Բորուսսիա» տեղափոխությունս ճիշտ որոշում է
SportԱնդրե Շյուրլեն «Վոլֆսբուրգից» Դորտմունդի «Բորուսսիա» տեղափոխության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։
-«Բորուսսիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբներից է, շատ հետաքրքիր թիմ։ Անհամբերությամբ սպասում եմ դորտմունդցի երկրպագուների առաջ խաղալուն, ակումբի հրաշալի մարզադաշտի մթնոլորտը զգալուն։ Ցանկանում եմ ապացուցել, որ տեղափոխությունս ճիշտ որոշում է,-Շյուրլեի խոսքը մեջբերված է «Բորուսսիայի» պաշտոնական կայքից։
Անդրե Շյուրլեն «Բորուսսիայի» հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել, սակայն թիմին կմիանա օգոստոսին։