Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ով ճանաչում է Մկոյին ու Հովոյին, չի կարող պատկերացնել, որ նրանք որևէ մեկի միտքը կվերցնեն ու կօգտագործեն. «Պլյուս-մինուսի» պրոդյուսեր

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Օրերս համացանցում տարածվեց հումորիստ-դերասան Արմեն Ավետյանի հարցազրույցը, որտեղ վերջինս գրագողության մեջ մեղադրում էր սիրված դերասաններ Մկոյի և Հովոյի մասնակցությամբ «Պլյուս-մինուս» ներկայացման ստեղծագործական կազմին: Հարցազրույցում, մասնավորապես, նշվում էր, որ ներկայացման վերջին՝ 10 րոպե տևողությամբ հատվածը, գրեթե կրկնությունն է իր՝ «Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացման մի հատվածի: Հումորիստը նկատել է՝ այս հարցով հանդիպել է «Պլյուս-մինուսի» ստեղծագործական կազմի հետ, ովքեր էլ ընդունել են զուգադիպությունն ու խոստացել շտկել խնդիրը: Սակայն մինչ այժմ խնդրահարույց հատվածը ներկայացման մեջ պահպանվում է:

Aysor.am-ը կապ հաստատեց «Պլյուս-մինուս» ներկայացման պրոդյուսեր Արման Միտոյանի հետ՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ է Արմեն Ավետյանի հայտարարությունը համապատասխանում իրականությանը:

«Իհարկե, մենք հանդիպել ենք իր հետ, խոսել, ներկայացումը նայել… Ով ճանաչում է Մկրտիչ Արզումանյանին և Հովհաննես Ազոյանին, չի կարող պատկերացնել, որ նրանք որևէ մեկի միտքը կվերցնեն ու կօգտագործեն: Տղաները շատ բծախնդիր են իրենց աշխատանքի նկատմամբ, մանրակրկիտ են վերաբերում հումորային ամեն մի համարին, փորձում՝ անգամ իրենք իրենց չնմանվել: Մենք երբեք չենք ցանկանում ուրիշներից վերցնել, մոտ երկու տարի էլ աշխատել ենք այս ներկայացման սցենարի վրա»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց պրոդյուսերը:

 

Ա. Միտոյանը խոստովանեց՝ թեև մինչ այդ «Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացմանը ծանոթ չեն եղել, բայց խոսակցությունից հետո նայել են, և նկատեց՝ պարզապես երկու ներկայացումն էլ Հայաստանի մասին համար ունեն: Ոչ թե իրադարձությունները, այլ թեման է նույնը. մեկում Հայաստանը հիվանդանոցում պառկած է, մյուսում՝ գնում է բժշկի: Իսկ թե սցենարիստներից ո՞ւմ մոտ էր ծագել հենց վիճահարույց համարի միտքը, պրոդյուսերը պատասխանեց.

«Մեզանից ոչ-ոք այդ ներկայացումը չէր տեսել: «Պլյուս-մինուսի» սցենարական աշխատանքների ընթացքին և՛ ես, և՛ Մկրտիչ Արզումանյանը, և՛ Հովհաննես Ազոյանը միշտ ներկա ենք եղել: Եթե չեմ սխալվում, այս համարի միտքը Մ. Արզումանյանի մոտ է ծնվել, որն էլ սցենարիստները զարգացրեցին…  Պարզապես թեման է նույնը: Այդկերպ, եթե մեկը ներկայացման մեջ նախագահի կամ կնոջը դավաճանող ամուսնու մասին համար է ունենում, ապա մեկ ուրիշն այլևս չպետք է անդրադառնա: Այդպես մեր ներկայացումը այս կամ այն հատվածով կարող են նմանեցնել և՛ «Մեա Կուլպա»-ին, և՛ «Խաթաբալադա»-ին… Էլ չասեմ, եթե մեկը իր համարում որևէ քաղաքական գործչի է նմանակում, ապա այդ թեմային այլևս ուրիշը չպե՞տք է դիպչի… Բայց ասեմ, այո, այնտեղ մեկ հումոր կար, որ շատ մեծ նմանություն ուներ, ու մենք ներկայացման հետագա բեմելներում այն փոխել ենք: Նորից եմ կրկնում, վստահ եղեք՝ այդ համարն էլ իրենից չենք վերցրել, պարզապես թեման է նույնը, ու քանի որ իր ներկայացումն ավելի շուտ էր բեմ բարձրացել, որոշեցինք չկրկնվել: Մենք ամենաշատն ենք շահագրգռված որևէ մեկին չկրկնելու ու նման պիտակ չունենալու հարցում: Մեզ դա բոլորովին պետք չի»:

Արմեն Ավետյանն իր «մեղադրականում» նաև նշել էր, որ «Պլյուս-մինուսի» ռեժիսոր Կարապետ Բալյանին ժամանակին պատահմամբ նկատել է իր ներկայացման հանդիսատեսի շարքերում, որտեղ, սովորաբար, հրավիրատոմոսով եկածներն են նստում: Նման հրավիրատոմս ո՛չ նա, ո՛չ իր թիմից որևէ մեկը տված չի եղել: Սակայն, ինչպես ինքն է նշել, այդ ամենը սկզբում տարակուսանքի տեղիք չի տվել, ավելին՝ որպես արտիստ, ուրախացրել է:

Այս հայտարարությանն անդրադառնալով՝ Ա. Միտոյանն ընդգծեց, որ դա բոլորովին անհիմն մեղադրանք է:

«Կարո Բալյանին, որպես ռեժիսոր, ես հրավիրել եմ այն ժամանակ, երբ սցենարն ամբողջովին պատրաստ է եղել, պետք էր բեմադրել: Երբ այս խոսակցություններից հետո իրեն հարցրեցի, անգամ այդ ժամանակ դժվարությամբ մտաբերեց, բայց, միևնույն է, ընդհանրություններ չգտավ… Ոչինչ չունեմ ասելու, շատ նորմալ է, որ այդ տղան շատ սրտացավ է վերաբերում իր ստեղծածին, բայց սա այն բացառիկ թեման չէ, որը ոչ ոքի մտքով չէր անցնի: Եթե 10 համար հորինել ենք, այդ մեկը մեզ համար դժվար չէր լինի գրել, հաստատ ուրիշից չէինք վերցնի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արման Միտոյանը:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project