Իսպանիայում ավելացել է Կատալոնիայի անջատման կողմնակիցների թիվը
International newsՀյուսիս-արևելյան Իսպանիայի ավելի շատ բնակիչներ սկսել են Կատալոնիայի ինքնավար համայնքի անկախությանը կողմ արտահայտվել։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Կատալոնիայի կառավարության կողմից անցկացված հարցմանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Իսպանիայից Կատալոնիայի անջատման գաղափարն աջակցում է հարցվածների 47,7%-ը, իսկ 42,2%-ն արտահայտվել է տարածաշրջանի անկախացման դեմ։
Նշվում է, որ հարցմանը մասնակցել է 1,5 հազար մարդ։