Վեյնալդումը տեղափոխվեց Լիվերպուլ
Sport«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է «Նյուքասլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
Հոլանդացի 25-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» համաձայնել է Վեյնալդումին վաճառել «Լիվերպուլին» 25 մլն ֆունտ ստերլինգի դիմաց:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ «Էվերթոնը» եւ «Տոտենհեմը»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15/16թթ. առաջնությունում Վեյնալդումը մասնակցել էր 38 հանդիպման եւ դարձել 11 գոլի հեղինակ: