Թուրքիայում ապստամբության մասնակցության մեջ կասկածվող անձանց կկալանավորեն 30 օրով
International newsԹուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Interfax.ru-ն:
Լուծարվել են նաեւ մի քանի հազար կառույցներ`այդ թվում նաեւ մի շարք կրթական հաստատություններ, որոնք հնարավոր կապ են ունեցել ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլահ Գյուլենի հետ:
Անկարան մեղադրում է Գյուլենին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, մինչդեռ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը այդ ամենին: