Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
SportՇվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հուլիսի 23-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: 69 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական էր:
Ոսկե մեդալը վիճարկեցին Մալխաս Ամոյանը եւ Ալբերտ Եղիկյանը: Արդյունքում՝ 9:0 հաշվով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը: Մինչ եզրափակիչ փուլ հասնելն Ամոյանը հաղթանակ էր տարել գերմանացի, ռուս, թուրք եւ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին (30:0):
Հայաստանի հավաքականի անդամ` Սամվել Գրիգորյանը (50 կգ) եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին եւ դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Գալստյանը նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:
Ըմշամարտի համաշխարհային միությունը թույլ է տալիս պատանեկան առաջնություններում` յուրաքանչյուր քաշային կարգում, ներկայացնել նույն երկրի 2-ական մարզիկ` այս կերպ խթանելով մարզաձեւի զարգացումն ու տարածումը:
Հուլիսի 24-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ եւ 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: