Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի զարմիկը
International newsԹուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս պրեսսին:
Մուհամմեդ Սայիդ Գյուլենը ձերբակալվել է Թուրքիայի արևելքում գտնվող Էրզրում քաղաքում: Ըստ աղբյուրի, նրան մտադիր են տանել Անկարա: Տեղեկատվություն, թե ինչում է մեղադրվում Գյուլենի ազգականը, և այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսի 16-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: