Այս տարվա ընթացքում երկրորդ թայֆունն է շարժվում Ճապոնիայի ուղղությամբ
International newsԱյս տարվա ընթացքում արդեն երկրորդ թայֆունը, որը ստացել է Լուպիտ անվանումը, ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի ափերի՝ ամենաարևելյան ճապոնական Մինամիտորի կղզու մոտ:
Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը:
Ըստ տվյալների՝ թայֆունի կենտրոնական հատվածում քամու արագությունը կազմում է 18մ/վ:
Տրոպիկական փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ և, ըստ կանխատեսումների, պետք է հասնի Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզուն հուլիսի 26-ին:
Այս տարվա առաջին՝ Նեպարտակ թայֆունը ձևավորվել էր հուլիսի սկզբին և զգալի վնաս էր հասցրել Չինաստանի արևելյան շրջաններին: Տարրերքի հարվածի հետևանքով տուժել էր ավելի քան 80 մարդ, ամբողջովին ավերվել էր մոտ 10 հզ տուն: