Թուրքիայում ձերբակալել են Ֆեթուլլահ Գյուլենի քաղաքական զինակցին
International newsԹուրքիայում ձերբակալվել է մահմենդական առաջնորդ, քարոզիչ եւ Ֆեթուլլահ Գյուլենի քաղաքական զինակից Հայիլ Հանչին: Այս մասին հայտնում ն եթուրքական լրատվամիւոցները՝ հղում կատարելով իրավապահների խոսքերին:
Այս ձերբակալությունը պատահական չէ, քանի որ պաշտոնական Անկարան ԱՄՆ-ում բնակվող, կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ձախողված հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեջ: Հանչին, ըստ ոստիկանների, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից երկու օր առաջ է ժամանել Թուրքիա: Երեկ ձերբակալվել է նաև Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը՝ Մուհամադ Սայիթ Գյուլենը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր իր հեռուստաելույթում ասել է, որ հեղաշրջման գործի քննության ընթացքում երկրում ընդհանուր հաշվով ձերբակալվել է 13 հազար 156 մարդ, այդ թվում՝ 126 գեներալ: «Երկիրը ձերբազատվել է այս ախտից և հիմա կազդուրվում է», - ասել է Թուրքիայի նախագահը: