31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնել է Ռիո
SportՀայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, կեսգիշերին Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնել են Ռիո դե Ժանեյրո: Ծանրորդների թիմը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Աթլետները խաղերին կմասնակցեն աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չի մեկնել Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:
Հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել մարզիկների հարազատները և բարեկամները: Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ին` գիշերը: Պատվիրակության ղեկավարը կլինի ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է: